×

Առաջարկում ենք թեթև և հագեցնող աղցան ձիթապղով և ավոկադոյով: Օգտագործեք այն որպես խավարտ տարբեր մսային և ձկնային ուտեստների հետ:
Բաղադրամասերը. ավոկադո -2հատ, ձև ձիթապտուղ, ցանկալի է անկորիզ – 25հատ, մեկական խոշոր սոխ և նարինջ, ռեհան, սպիտակ չոր գինի – 1.5ճ.գդալ, ոչ դառը ձիթայուղ – 5ճ.գդալ, մանանեխ- 1/3 ճ.գդալ, աղ, կարմիր աղացած պղպեղ: Պատրաստման եղանակը. Նարինջը կեղըահանել, մաքրել նաև դառնություն տվող սպիտակ թիթեղները և կտրել շերտերով: Ավոկադոն կտրատել խորանարդիկների ձևով, ավելացնել կտրատած ձիթապտուղները: Ցանկալի է գնել միանգամից անկորիզ ձիթապտուղները, բայց եթե դրանք կորիզով են, ապա կարելի է շատ հեշտորեն կորիզահանել հետևյալ կերպ. Ձիթապտուղները տեղադրել փայտե տախտակի վրա և դանակի հարթ մասով թեթևակի ճզմել: դրանք կբացվեն և կորիզ հեշտությամբ կառանձնանա: Մանր կտրատել ռեհանը և գլուխ սոխը, խառնել մնացած բանջարեղենների հետ: Այնուհետև պատրաստում ենք սոուսը. Իրար ենք խառնում սառը սպիտակ չոր գինին, ձիթայուղը, մանանեխը, աղը և աղացած պղպեղը: Այդ ամենը լավ խառնում ենք և ցողում ուտեստը:

Ծովամթերք սիրողների համար առաջարկում ենք ձիթապտղով և մանր ծովախեցգետնով:
Բաղադրամասերը. Կանաչ լոբի – 390գ, կարտոֆիլ – 400գ, խոշոր սոխ – 1հատ, լոլիկ — 3 հատ, կանաչ պղպեղ -2 հատ, 1 ձու, մանր ծովախեցգետին – 250գ, ձիթապտուղ սև — 30գ, հազարի տերևներ, 1 խոշոր սխտորի պճեղ, քացախ / ցանկալի է գինու/ — 3ճ. գդալ, ձիթայուղ – 8ճ. գդալ, համեմունքներ /ռեհան, ուրց, թարխուն/, աղ. սև պղպեղ: Պատրաստման եղանակը. Պատրաստում ենք սոուսը. Սխտորը ճզմել, խառնել քացախի ձիթայուղի, համեմունքների, աղի և պղպեղի հետ: Ստացվածը լավ խառնել: Շոգեխաշած կարտոֆիլն ու լոբին կտրատել: Օղակներով կտրատել կանաչ պղպեղն ու սոխը: Խաշած ձուն բաժանել 4 մասի, լոլիկը շերտել, իսկ հազարի տերևները պատառոտել ձեռքերով: <<Ծովային>> աղցանը ձևավորում և մատուցում են շերտերով դասավորած. ափսեի հատակին դասավորում ենք հազարի տերըները. Հետո հերթով շերտ առ շերտ դասավորում ենք կտրատած բանջարեղեննրը, վերջում եփած մանր ծովախեցգետինը, ձուն և ձիթապտուղը: Ստացված ցողում ենք սոուսով, թեթև խառնում և մատուցում:

Միջերկրածովյան բարիքներով այս աղցանը որպես զարդ կարող է ծառայել յուրաքանչյուր տոնական սեղանի համար: Նրա թեթև համը անվրեպ կգրավի բոլորի քիմքը, իսկ պատրաստումը կխլի ընդամենը 20 րոպե:
Բաղադրամասերը: Ձիթապտուղ -150գ, պանիր Ֆետա – 150գ, վարունգ – 1հատ, լոլիկ – 5 հատ, սոխ կարմիր– 1հատ, ձիթայուղ – 3 ճ. գդալ, աղ, սև աղացած պղպեղ: Պատրաստման եղանակը. Կտրատում ենք վարունգը և լոլիկները խոշոր կտորներով, սոխը՝ շերտերով: Կտրտած բանջարեղենին ֆետա պանիրը ավելացնում ենք ձեռքերով փշրելուց հետո, ստացվածը խառնել, ավելացնել ռաֆինացված ձիթայուղ, աղ և պղպեղ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել կիտրոնի հյութ և օգտագործել տարբեր տեսակի ձիթապտուղներ:

Գոյություն ունեն ձիթապտղով հացի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր, ստորև նշվածը դրանցից մեկն է: Մեր բաղադրատոմսում նշված սողը իրականում կարելի է փոխարինել ցանկացած այլ բաղադրամասով՝ լոլիկով, հոտավետ խոտերով, սխտորով և այլն:
Բաղադրամասեր. Ալյուր – 250գ, ջուր – 100մլ, չոր թթխմոր – 7գ, սոխ – ½ հատ, ձիթապտուղ – 2ճ. գդ, աղ – 1պտղունց: Պատրաստման եղանակը. Ձիթապտուղը շերտատել, սոխը կտրտել և տապակել բուսայուղում մինչև ոսկեգունելը: Կարելի ասել լցոնը պատրաստ է: Ալժմ զբաղվում ենք խմորով: Սեղանի հարթ և չոր մակերեսին լցնում ենք ալյուրը, խառնում աղի հետ, բլրակ հավաքում և մեջտեղը փոսիկ բացում: Փոսիկի մեջ ավելացնում ենք չոր թթխմորը, բարակ շիթով լցնում ջուրը և դրսից դեպի ներս ալյուրը մղելով խառնում զանգվածը իրար: Մոտ 1 րոպե հունցելուց հետո ավելացնում ենք սոխը, խառնում ևս 2-3 րոպե: Ստացված խմորագունդը թեթև հարթեցնում, լոշիկի ձև տալիս, և այս անգամ մեջտեղում լցնում ենք ձիթապտղի զանգվածը: Եվս մեկ անգամ հունցում ենք, այնուհետև բուսայուղով պատված խորը տարայի մեջ ենք տեղավում խմորը, ծածկում և թողնում ենք խմորը հասունանա տաք տեղում 1 ժամ: Հասունանալուց հետո, խմորին հացի ձև ենք տալիս և եփում 200°C ջերմաստիճանում 40 րոպեի ընթացքում: Պատրաստ է:

Go Top